1319 դիտում
15:30 10-03-2017
Նախարար Սուրեն Կարայան. «Հալալ» գրասենյակի բացումը կխթանի հայկական արտադրանքի սպառման ծավալների աճին»
Մարտի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Հալալ» գրասենյակի բացման արարողությունը։ Բացմանը ներկա էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ «Հալալ» գրասենյակի բացումը կխթանի հայկական արտադրանքի սպառման ծավալների աճին, Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացմանն ու զբոսաշրջիկների թվի աճին և տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ ապահովելուն։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գրասենյակի հետ համատեղ իրազեկման սեմինարներ կկազմակերպի տնտեսվարողների համար։
Հալալ գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին նշել է, որ միջազգային ընկերությունը 1000-ից ավելի տնտեսվարողների «Հալալ» սերտիֆիկատներ է տրամադրել։ Կազմակերպության կողմից տրամադրված սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրներում։ Միջազգային գրասենյակը գործում է 2004 թվականից։ Աբդուլ Հոսեն Ֆախարին նշել է, որ Հայաստանում արդեն իսկ համագործակցում են երկու սպանդանոցների հետ՝ տրամադրելու «Հալալ» մակնշում։ «Մեզ կարող են դիմել տնտեսվարողներ սննդի, առողջապահության և ֆինանսական, բանկային ոլորտներից։ Թույլ տվեք շնորհակալություն ասել նախարարին և հույս հայտնել, որ մեր գրասենյակը խթան կհանդիսանա Հայաստանի և մահմեդական երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար»։
«Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ մակնշմամբ արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
08:51 01-04-2014
Առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման ծավալների նվազման միտում է նկատվում․ ՀԺ
3216 դիտում
17:58 12-01-2017
2017թ. Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն. Սուրեն Կարայան
Այս բաժնից
919 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը