211652_close_icon
views-count31691 դիտում article-date 18:49 08-03-2017

Մոսկվա կինոթատրոնի դիմաց «Ելք» դաշինքը նախընտրական հանրահավաք է կազմակերպել. ներկա էին դաշինքի «3 հրացանակիրները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ելք» դաշինքն այսօր Երևանի Մոսկվա կինոթատրոնի դիմաց նախընտրական հանրահավաք էր կազմակերպել: Դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարեմաղթանքներով սկսեց իր ելույթը: «Ցանկանում եմ բարեկեցիկ կյանք, որպեսզի ապրեք այնպիսի ՀՀ-ում, որտեղից մարդիկ չեն հեռանում, որտեղ չկա կաշառակերություն, որտեղ մարդու իրավունքներին ամենօրյա ռեժիմով չեն խախտվում»,- ասաց նա: Էդմոն Մարուքյանը նշեց, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի և յուրաքանչյուր հայ պետք է հպարտ լինի, որ պետություն ունենք: «Այդ պետության համար որևէ բան չպետք է խնայի, ամենօրյա ռեժիմով պայքարի հանուն պետության հզորացման, որը կարող է Հարավային Կովկասում ամենազարգացած, ամենաուժեղ տնտեսությունն ու բանակը ունենալ, իր քաղաքացիների իղձերն իրականացնող, որտեղից ոչ թե հեռանում են, այլ վերադառնում են, սրա համար մենք կանք»,- ասաց նա: Հանրահավաքին ներկա էին դաշինքի մեծ թվով համակիրներ, ինչպես նաև դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը: Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 329+
329+

Նմանատիպ նյութեր