211652_close_icon
views-count3258 դիտում article-date 23:32 07-03-2017

«Եթե ներկայացված գործարար գաղափարներից գոնե 5-ը վերածվի նոր ձեռնարկության, մեր ծրագիրը կարելի է համարել հաջողված». Լևոն Մնացականյան

Մարտի 7-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի դահլիճում տեղի ունեցավ «Թի-Էս- Դի» ընկերության և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) համատեղ «Ստարտափների ուսուցման և ֆինանսավորման» ծրագրի մասնակիցների գործարար գաղափարների շնորհանդեսը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակում սա առաջին խումբն էր Երևանում: Գործարար գաղափարները ներառում էին առցանց վարձույթի համար ստեղծված հավելված, հայկական երաժշտությամբ օրորոցային խաղալիքների արտադրություն, ինքնաշխատ ծորակների արտադրություն, ձեռագործ իրերի արտադրություն, առցանց ամրագրման հավելված, ծառայությունների մատուցման հավելված, գերճշգրիտ եռաչափ տպիչների արտադրություն, մատանիների առցանց ձևավորում և վաճառք և այլ նորարար գաղափարներ: «Եթե ներկայացված գործարար գաղափարներից գոնե 5-ը վերածվի նոր ձեռնարկության, մեր ծրագիրը կարելի է համարել հաջողված»,- ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: «Թի-Էս- Դի» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը նշեց. «Դասընթացի հիանալի կազմակերպած էր: Դասընթացավարն այն անցկացրել բարձր մակարդակով: Մենք հույս ունենք Երևանում կազմակերպել ևս մի քնաի ննման դասընթաց»: Նախապես իրականացված հարցազրույցների ընթացքում ընտրված և նորարար գաղափարներ ունեցող մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցել անվճար բիզնես դասընթացին, ինչպես նաև ստանալ տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն: Իրատեսական ծրագրերը հնարավորություն կունենան օգտվել ֆինանսական աջակցության գործիքներից` մինչև 5 մլն դրամ վարկ, տարեկան տոկոսադրույքը` 10%, վարկային երաշխավորություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: [b]«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր