10 տարի առաջ այս օրը գրանցվեց Չեմպիոնների լիգայի ամենաարագ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուղիղ 10 տարի առաջ` 2007 թվականի մարտի 7-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Բավարիա»-«Ռեալ» պատասխան խաղում գրանցվեց այս մրցաշարի ամենաարագ գոլը:
Հանդիպման արդեն 10-րդ վայրկյանին մյունխենցիների հոլանդացի հարձակվող Ռոյ Մակայը գրավեց «Ռեալի» դարպասը: Ամենազարմանալին այն էր, որ խաղը դաշտի կենտրոնից սկսել էին մադրիդցիները:
Նշենք, որ այդ հանդիպումն ավարտվեց «Բավարիայի» հաղթանակով` 2:1, և քանի որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 3:2 հաշվով, մյունխենցիներն անցան հաջորդ փուլ: