ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն ընդունեց հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին:
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ-ի և հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համագործակցությունը ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հագեցման ծրագրի շրջանակներում:
Ներկայացնելով ՀՀ ԱԻՆ գործունեության ոլորտն ու տեխնիկական հագեցվածությունը՝ նախարար Տոնոյանն ընդգծեց նախարարության կարողությունները զարգացնելու և արդիականացնելու կարևորությունը. մասնավորապես՝ ծրագրի շրջանակներում նախարարության համալրումը հատուկ նշանակության միջոցներով ու տեխնիկայով:
ԱԻ նախարարը հյուրերին ներկայացրեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ կենտրոնի ներգրավմամբ զգալիորեն կբարձրանա համագործակցության արդյունավետությունը ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում:
Հանդիպման ավարտին կողմերը հաստատեցին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հագեցման ծրագրի շրջանակներում համագործակցելու պատրաստակամությունը: