1240 դիտում
19:34 20-01-2016
Երևանում ընթանում է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 19-ից ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը, որը նախագահում են հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը և ռուսական մասի նախագահ, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը:
Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային օրակարգում ընդգրկված են նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքի, ռազմատեխնիկական համագործակցության նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման, ՀՀ տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համար սերտիֆիկացված սպասարկման կենտրոնների ստեղծման ոլորտում համագործակցության իրականացման, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, ռազմական երկակի ու հատուկ նշանակության արտադրանքների ցուցահանդեսներին ՀՀ և ՌԴ կազմակերպությունների և ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ հարցեր:
Նիստի շրջանակում հունվարի 19-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության տնօրենի տեղակալ, Հանձնաժողովի ռուսական մասի նախագահ Կոնստանտին Բիրյուլինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:
Միջկառավարական հանձնաժողովի` հունվարի 20-ին կայացած նիստին ողջունելով Հայաստան ժամանած ռուսական պատվիրակության անդամներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին համագործակցության և իրականացված համատեղ աշխատանքի համար, համառոտ ներկայացրել է այն իրավական որոշումներն ու դրույթները, որոնք կոչված են խթանելու երկկողմ ռազմական համագործակցությունը, նոր հնարավորություններ են ընձեռում համատեղ ձեռնարկությունների կազմավորման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը նպաստում է երկու երկրների պաշտպանունակության բարձրացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը:
Հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունվարի 22-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
2494 դիտում
20:24 08-09-2017
Կայացել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը
1252 դիտում
14:36 07-03-2017
ՀՀ ՊՆ-ում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները
Այս բաժնից
793 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
676 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
877 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am