Կանանց միջազգային օրը Մոսկվայում ռեկորդային տաք եղանակ է սպասվում
                        Մոսկվայում Մարտի 8-ին կարող է ջերաստիճանի ռեկորդ սահմանվել: Այս մասին հայտնել ՌԴ օդերևութաբանական կենտրոնի ղեկավար Ռոման Վիլֆալդը: 
Կանանց միջազգային օրը ՌԴ մայրաքաղաքում սպասվում է +8 աստիճան տաքություն, ինչը ռեկորդային է  տարվա այս ամսվա համար:
Վերջին անգամ նման ռեկորդ գրանցվել է  2014թ.–ին, երբ օդի ջերմաստիճանը կազմել է  +8.3 աստիճան:
Նշվում է, որ ոչ միայն ՌԴ մայրաքաղաքում է սպասվում տաք եղանակ: Կենտրոնական շրջաններում + 11 է սպասվում, Սոչիում  +22 աստիճան տաքություն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

