Այսօր մեկնարկում է ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը
Հայաստանում մարտի 5-ից մեկնարկում է Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կավարտվի մարտի 31-ին։
Այդ ողջ ժամանակահատվածում 9 քաղաքական ուժեր երկրի տարբեր հատվածներում ներկայացնելու են իրենց նախընտական ծրագրերը, ինչպես նաև ապագայի տեսլականը։
ԿԸՀ-ում գրանցվել է 5 կուսակցություն և 4 դաշինք՝ «Հայաստանի Հանրապետական», «Ազատ դեմոկրատներ», «Հայկական Վերածնունդ», «Հայաստանի Կոմունիստական», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները և «Ծառուկյան», «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները։