211652_close_icon
views-count3738 դիտում article-date 10:36 05-03-2017

Հորդանանում 1 օրում 1 տասնյակից ավելի մարդու են մահապատժի ենթարկել

Հորդանանում երեկ՝ մարտի 4-ին, միանգամից 15 մարդու են մահապատժի ենթարկել՝ նրանց մեղադրելով ահաբեկչությանը սատարելու և այլ ծանր հանցագործութւյունների մեջ, հաղորդում է mignews.ru-ն։ Այդ երկրի վարչապետ Մոհամմադ ալ Մոմանին հայտարարել է, որ նրանց մեջ կար մեկը, ով մեղադրվում էր երկրի անվտանգության ծառայության 5 աշխատակցի սպանելու մեջ։ Եվս 5-ը մեղադրվում էին նախորդ տարի Իրբիդ քաղաքում ոստիկանության բաժանմունքի վրա կատարած զինված հարձակման մեջ, ինչի ժամանակ սպանվել էր ոստիկանության 7 աշխատակից։ Մնացածը մեղադրվում էին տարբեր տեսակի հանցագործությունների մեջ։ Նշենք, որ Հորդանանի կառավարությունը վերականգնել է մահապատիժը 2014 թվականին։

Նմանատիպ նյութեր