Ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ և Սևան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արարատի մարզում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: