Ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են. Սյունիքի մարզում առկա է մառախուղ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
[color=#CC0000]Սյունիքի մարզում առկա է մառախուղ (տեսանելիությունը 10 մ):[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: