211652_close_icon
views-count2797 դիտում article-date 09:35 04-03-2017

Երևանի քաղաքապետարանը շարունակում է մսխել բյուջետային միջոցները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ընթացքում քաղաքապետարանը 10 մլն դրամի 27 հատ հեծանիվ է գնել, ընդ որում՝ ամենավերջին մոդելի։ Հեծանիվները գնելուց առաջ մրցույթ են հայտարարել, մասնակցել 15 ընկերություն, հաղթող է ճանաչվել 4-ը։ Դրանից հետո «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը 1 մլն 930 հազար դրամ արժողության մեկ հեծանիվ գնել է հեծանվահրապարակի համար։ Խճուղային 6 հատ հեծանիվի համար վճարել են 2 մլն 274 հազար դրամ։ Քաղաքային բյուջեից լեռնային սիրողական 3 հատ, կանացի լեռնային սիրողական 2 հատ և 1 հատ ֆիտնեսի հեծանիվների համար ծախսվել է 1 մլն 550 հազար դրամ։ Իսկ ահա 24 հատ լեռնային հեծանիվները գնվել են 4 մլն 152 հազար դրամով։ Թե այս գործարքներից ինչքան է կազմել «ատկատը», մնում է միայն ենթադրել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր