2482 դիտում
09:39 24-02-2016
ՀԾԿՀ-ն 12 ծառայողական ավտոմեքենա ունի և վատնում է բյուջետային միջոցները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2016-ի համար գնել է 25 հազար 740 լիտր պրեմիում տեսակի բենզին։ Անցած տարվա օգոստոսին կազմված փաստաթղթերով ՀԾԿՀ-ն բենզինի համար նախատեսել է պետբյուջեից վճարել 11 մլն 583 հազար դրամ՝1 լիտրի համար 450 դրամ։
Սակայն ՀԾԿՀ-ից «Ժողովուրդ»–ին տրված պարզաբանման համաձայն՝ գնման փաստաթղթերում փոփոխություն է կատարվել, բենզինը գնվել է 1 լիտրը 420 դրամով։ Իհարկե, այդ գինը ևս շուկայականից առնվազն 10 դրամ թանկ է, բայց առավել ուշագրավ է այն փաստը, որ ՀԾԿՀ-ն, չգիտես ինչու, 12 հատ ծառայողական ավտոմեքենա ունի։
Այսինքն՝ հանձնաժողովի նախագահից և չորս անդամներից բացի՝ ծառայողական ավտոմեքենա ունեն նաև աշխատակազմի 7 ղեկավար պաշտոնյաները։ Իսկ ով է ասել, որ ամեն մի մեծ ու փոքր չինովնիկի հարկատուների հաշվին ծառայողական ավտոմեքենա և օրական 10 լիտր բենզին պետք է տրվի։ Սա բյուջետային միջոցների վատնման թերևս վառ օրինակ է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3745 դիտում
09:48 23-09-2016
Եթե իմանային, որ այսպես է լինելու, ապա բյուջետային միջոցները չէին խնայի և ամբողջությամբ կծախսեին. «Ժողովուրդ»
2791 դիտում
09:35 04-03-2017
Երևանի քաղաքապետարանը շարունակում է մսխել բյուջետային միջոցները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»