211652_close_icon
views-count1770 դիտում article-date 21:42 03-03-2017

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, ԱԺ պատգամավորներ Վոլոդյա Բադալյանի, Ռուբիկ Հակոբյանի, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի ուղեկցությամբ մարտի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորները Ռուսաստանի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Ռուս խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները։ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է. «Եթե հիշենք եւ չմոռանանք 1915 թվականին տեղի ունեցածը, եթե հիշենք ու չմոռանանք 1941 թվականին տեղի ունեցածը, ապա ցեղասպանությունները չեն կրկնվի»։

Նմանատիպ նյութեր