211652_close_icon
views-count2698 դիտում article-date 20:15 03-07-2020

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ։ Հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/03/1158855/]հեռախոսազրույց[/url] է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նմանատիպ նյութեր