4546 դիտում
22:59 02-03-2017
ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնին անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն
Այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է հուշագիր` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության միջև «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շարժական կինոթատրոններ տրամադրելու մասին:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:
Հուշագրի համաձայն` ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն: Շարժական կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում ամբողջ տարվա ընթացքում անցկացվող՝ «Մշակութային կանգառ» ծրագրում:
Նախարար Արմեն Ամիրյանի տեղեկացմամբ՝ շարժական կինոթատրոնը հսկայական էկրան է, ժամանակակից, բարձրորակ կինոպրոեկտոր, ձայնային հրաշալի համակարգ, որը ցանկացած բացօթյա հարթակում կարող է ապահովել ֆիլմերի որակյալ ցուցադրում: Հուշագրով նախատեսվում է նաև չինական ֆիլմերի ցուցադրություն:
«Ուրախ ենք, որ հրաշալի նախաձեռնության մասնակիցն ենք դառնում, որի գաղափարի հեղինակն անձամբ նախարար Ամիրյանն է: Երջանիկ ենք, որ մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում մեր հարաբերությունները լուրջ զարգացում են ապրում, հատկապես, այդ ոլորտում»,-իր խոսքում նշել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:
Արմեն Ամիրյանը հավելել է. «Վերջին չորս ամիսների ընթացքում Չինաստանի դեսպանության հետ սա երկրորդ կարևոր համագործակցությունն է: Դեռ 2016 թվականի դեկտեմբերին Չինաստանի դեսպանատան տրամադրած 25 հազար դոլար դրամաշնորհը հատկացվել է Հանրապետության թանգարաններում շուտով գործելիք աուդիովիզուալ գիդերի հավելվածի ստեղծմանը»:
Նմանատիպ նյութեր
4746 դիտում
18:20 04-03-2017
Ստորագրվել է հուշագիր. Հայաստանի ազգային կինոկենտրոնին կտրամադրվեն շարժական կինոթատրոններ
835 դիտում
20:55 15-07-2022
Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան միացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնին
Այս բաժնից
1183 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4663 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած