13452 դիտում
23:05 01-03-2017
Ինձ խուզարկելը նաև իմ պաշտպանյալի իրավուքների ոտնահարում է, եթե ես չկարողացա դա կանխել, ես էլ ի՞նչ փաստաբան. Երվանդ Վարոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Վերջերս փաստաբանների մի խումբ հանդես եկավ հայտարարությամբ, որ քրեակատարողական հիմնարկներում ենթարկվում են խուզարկության, իսկ երբ հրաժարվում են խուզարկությունից, արգելվում է նրանց տեսակցել իրենց պաշտպանյալներին: Այս հարցի առնչությամբ հանդիպել էին նաև Արդարադատության նախարարն ու Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Փաստաբաններին խուզարկելու, ՔԿՀ վարչության հանրային կապերի բաժնի պարզաբանման, փաստաբանների անելիքի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ:
-[b]Պարո՛ն Վարոսյան, բոլորովին վերջերս փաստաբանների մի խումբ հայտարարում է, որ քրեակատարողական հիմնարկներում ենթարկվում է խուզարկության: Ինչպես տարանջատել զննությունն ու խուզարկությունը, և ինչո՞ւ է զննությունը վերածվում խուզարկության:[/b]
-Զննությունը թույլատրելի է և այն միշտ իրականացվել է նորմալ, ուղղակի պարբերաբար լինում են էտապներ, երբ զննությունը վերածվում է խուզարկության: Երբեք քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներն իրենց գործողությունները խուզարկություն չեն անվանում և չեն էլ անվանել նախկինում: Որն է դրանց տարբերությունը: Զննությունը, դա արտաքին զննություն է, ցանկացած միջամտություն արդեն վերածվում է խուզարկության: Ցանկացած գործողություն, որ բացի բուն դիտելուց միջամտություն է պարունակում, դա խուզարկություն է: Թե ինչո՞ւ է ժամանակ առ ժամանակ նման բան տեղի ունենում, չեմ կարող բացատրել, բայց կարծում եմ, որ քրեակատարողական հիմնարկները ունեն բավականաչափ տեխնիկական սարքավորումներ, որպեսզի իրենց զննությունն անեն արդյունավետ՝ առանց դա խուզարկության վերածելու:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/03/01/varosyan/2294952]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
379 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
529 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
907 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ