4582 դիտում
19:36 01-03-2017
Թբիլիսիում Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել
Երեկ՝ փետրվարի 28-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Թբիլիսիի հայկական կազմակերպությունների համատեղ ջանքերով:
Միջոցառումը, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, հայ և վրացի մտավորականներ, համայնքային և հասարակական գործիչներ, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ, մեկնարկեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մասնակցությամբ հոգեհանգստյան աղոթքով:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Ելույթներով հանդես եկան դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը, Վիրահայերի միության համակարգող Մարի Առաքելովան, Վրաստանի Խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանը: Վերջիններս անդրադարձ կատարեցին զարհուրելի դեպքերին, ներկայացրեցին միջազգային քաղաքագետների և լրատվամիջոցների արձագանքը հայկական ջարդերին՝ դատապարտելով 1988-1991 թվականներին Ադրբեջանում տեղի ունեցած էթնիկ զտումները և ավերածությունները, ընդգծելով, որ այդ ջարդարարական տրամադրությունը շարունակվում է Արցախի սահմանին, ուր այսօր էլ ադրբեջանցիների գնդակից զոհվում են հայ զինվորներ:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչեց հայկական դուդուկը, ներկայացվեց հայ դասական երաժշտություն: Միջոցառումը եզրափակվեց Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախմբի ելույթով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2490 դիտում
22:59 06-03-2018
Կահիրեում Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել
Այս բաժնից
988 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
967 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
901 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր