211652_close_icon
views-count3566 դիտում article-date 18:00 01-03-2017

ՃՈ ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանի շտապօգնության մեքենաների վարորդների համար կազմակերպվել է սեմինար-քննարկում

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ վարչական համալիրում շտապօգնության մեքենաների վարորդների համար կազմակերպվել էր սեմինար-քննարկում` ՃՈ ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը վարել են «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը, ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանն ու ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը: Սեմինար-քննարկման նպատակը շտապօգնության մեքենաների վարորդների հետ համագործակցությունը սերտացնելն ու վերջիններին իրենց իրավունքների և պարտականությունների մասին առավել մանրամասն տեղեկացնելն էր: Քննարկվել են նաև շտապօգնության մեքենաների վարորդների և երթևեկության մյուս մասնակիցների միջև հնարավոր հակասությունները բացառելու նպատակով ՃՈ աշխատակիցների կողմից ակնկալվող աջակցության հնարավորությունները: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր