211652_close_icon
views-count9069 դիտում article-date 11:26 01-03-2017

Ֆրանսիայի նախագահի ելույթի ժամանակ դիպուկահարը երկու անգամ պատահաբար կրակել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդи ելույթ ժամանակ, որը տեղի էր ունենում Շարանտեում, դիպուկահարը երկու անգամ պատահմամբ կրակ է արձակել, հաղորդում է Associated Press-ը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ Օլանդը խոսում էր Փարիզ-Բորդո ճեպընթաց գնացքների գծի բացման հանդիսավոր արարողությանը; «Europe-1» ռադիոկայանի փոխանցմամբ՝ կրակոցներն արձակվել են, երբ դիպուկահարը տեղափոխվում էր այլ տեղ։ Արդյունքում էլ 2 մարդ մարմնական թեթև վնասվածքներ է ստացել։ «Հույս ունեմ, որ այնտեղ ինչ-որ սարսափելի բան տեղի չի ունեցել»-ասել է Օլանդը։ Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր