ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակները
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են ապրիլի 2-ին նախատեսված ԱԺ ընտրություններին գրանցված 5 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների ընտրական ցուցակները:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/02/25/1059874/]Հիշեցնենք[/url], որ ավելի վաղ ԿԸՀ–ն գրանցել էր ԱԺ ընտրություններին մասնակցելու համար դիմած ուժերի ցուցակները։ Գրանցվել է 9 կուսակցություն և կուսակցությունների դաշինք, հաստատվել՝ 1538 պատգամավորի թեկնածու։
Գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ [url=http://www.elections.am/parliamentary/]այստեղ[/url]։