211652_close_icon
views-count3047 դիտում article-date 12:23 25-02-2017

ԿԸՀ-ն գրանցել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ԱԺ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համամասնական և տարածքային ցուցակները։ Այսպես, գրանցվել է 9 կուսակցություն և կուսակցությունների դաշինք, հաստատվել՝1538 պատգամավորի թեկնածու։ ԿԸՀ-ն առանձին-առանձին որոշումներ կայացրեց, ըստ որոնց՝ 4 դաշինքների՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի, «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի, «Ելք» դաշինքի, «Ծառուկյան» դաշինքի, և 5 կուսակցության՝ ՀՅԴ, ՀՀԿ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», ՀԿԿ կուսակցությունների համամասնական ցուցակ և տարածքային ընտրական ցուցակները առանց քվեարկության համարել գրանցված, քանի որ առարկություններ ցուցակների գրանցման հետ կապված չկային: «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի ցուցակից երկու անձանց գրանցումը մերժվեց, քանի որ բացակայում էին փաստաթղթերը: 1 ինքնաբացարկ եղավ «Ծառուկյան դաշինքից», 2 ինքնաբացարկ՝ Կոմունիստական կուսակցությունից, 1 մահվան դեպք, 1 ինքնաբացարկ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից։

Նմանատիպ նյութեր