3021 դիտում
10:23 25-02-2017
Տնտեսական աճի ապահովման միակ ռեսուրսը մեծածավալ ներդրումների ներգրավումն է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ ֆինանսների ինչպես նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները կանխատեսում են, թե այս տարի տնտեսական աճը կլինի ավելին, քան նախատեսվել է պետբյուջեով, ՀՀ Կենտրոնական բանկը այլ կարծիք ունի։
Երեկ ԿԲ-ի կողմից հրապարակված «Գնաճի հաշվետվություն» պարբերական զեկույցում Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ այս տարի տնտեսական աճը կկազմի 2.2-ից 3.2 տոկոս։ Մինչդեռ վերը նշված նախարարները նախօրեին հայտարարում էին, թե աճը կլինի ավելի բարձր, քան նախատեսված է պետբյուջեով։
Թե կանխատեսումներից որը կիրականանա, պարզ կդառնա տարեվերջին, սակայն նշենք, որ այս տարի սահմանափակվել են պարտք ներգրավելու հնարավորությունները, իսկ տնտեսական աճը խթանող այն քայլերը, որ իրականացնում է ԿԲ-ն, արդեն սպառել են իրենց։ Տնտեսական աճի ապահովման միակ ռեսուրսը մեծածավալ ներդրումների ներգրավումն է, ինչի ակնարկները այս պահին չեն երևում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1339 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»