211652_close_icon

Ավստրիան կաջակցի Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Սեբաստիան Կուրց

views-count3269 դիտում article-date 19:39 23-02-2017
Ավստրիան կաջակցի Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի և Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու բոլոր փորձերին: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը, հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած ժամանակաշրջանում Ավստրիան կփորձի նպաստել գոյություն ունեցող հակամարտությունների լարվածության լիցքաթափմանը, օգնել վերակառուցել վստահությունը ԵԱՀԿ պետությունների միջև: Սեբաստիան Կուրցը նկատել է, որ ԵԱՀԿ-ն խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման միակ ճանապարհն է, և դրան այլընտրանք չկա:

Նմանատիպ նյութեր