1064 դիտում
17:14 08-09-2014
Մենք կօգնենք Հայաստանին, որ մնալով ՌԴ դաշնակից` խորացնի հարաբերությունները ԵՄ հետ. Սեբաստիան Կուրց
Ավստրիան պատրաստ է աջակցել Հայաստանի-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը: Տարածաշրջանային այցով Երևան ժամանած Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը կարևորում է Հայաստանի նշանակությունը Եվրոպական ընտանիքի համար: Ավստրիան հարգանքով է վերաբերում Հայաստանի ընտրությանը` անդամակցելու Եվրասիական միությանը, միաժամանակ կօգնի Երևանին պահպանել և զարգացնել Բրյուսելի հետ համատեղ ձեռքբերումները:
Խոսելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արված հայտարարության մասին` Կուրցը նշեց, որ Ավստրիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն պատրաստ է աջակցել հակամարտության խաղաղ լուծման գործում: Ավստրիայի պատրաստակամության մասին է խոսում նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադառնալով ՆԱՏՕ-ում Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարությանը` նշեց, որ Հայաստանը չի ողջունում Արցախյան հակամարտության վերաբերյալ ընտրովի մոտեցումները, որոնք չեն արտացոլում ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների մոտեցումները:
Հայաստանը Ավստրիային հետաքրքրում է նաև տնտեսապես: Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել մեծ թվով գործարարներ: Ծրագրվում է Հայաստանում հիմնել Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակ:
Նախատեսվում է նաև Ավստրիայի արտգործնախարարի այցը Ադրբեջան: Հարցին, թե արդյոք Ադրբեջանի նման պետության նախագահությունը Եվրոպայի խորհրդում չի վարկաբեկում եվրոպական կառույցը, երիտասարդ նախարարը պատասխանեց, որ Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում պայմանավորված է միայն կանոնակարգով և այբբենական հերթականությամբ: Սեբաստիան Կուրցը Ադրբեջան կատարելիք այցում պատրաստվում է բարձրացնել այդ երկրում մարդու իրավունքների հարցը:
Ավստրիայի արտգործնախարարը դեռևս չի այցելել Ադրբեջան, սակայն Բաքուն արդեն դարձել է սկանդալի պատճառ: Ադրբեջանը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել պատվիրակության կազմում ընդգրկված լրագրող Յուտա Բաուերին: Մերժման պատճառը արդեն ավանդական դարձած սև ցուցակն է, Բաուերը նախկինում այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33336]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
3376 դիտում
15:02 04-09-2020
Եթե մենք զիջենք Էրդողանին և Թուրքիային, ապա` ցտեսություն, Եվրոպա. Սեբաստիան Կուրց
3134 դիտում
19:39 23-02-2017
Ավստրիան կաջակցի Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Սեբաստիան Կուրց
2937 դիտում
14:28 31-03-2017
Ապրիլյան պատերազմի վերադարձ չպետք է լինի. Սեբաստիան Կուրց
Այս բաժնից
667 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
967 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
595 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան