1769 դիտում
16:43 23-02-2017
Պրոբացիայի ծառայության աշխատանքներում կամավորներ կներգրավվեն
Կառավարությունը սահմանել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը:
Ըստ այդմ՝ կարգավորվում են նաև որպես կամավոր ներգրավվելու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերը: Պրոբացիայի ծառայության կամավորների ինստիտուտի շրջանակում վերջիններս կփորձեն սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական ծրագրեր իրականացնելու միջոցով նպաստել հանցանք կատարած անձանց վերասոցիալականացմանը և խթանել հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանը: Արդյունավետ վերասոցիալականացումը կնպաստի նաև կրկնահանցագործության նվազեցմանը: Պրոբացիայի ծառայության գործունեությունում կամավորների ակտիվ ներգրավմամբ հնարավոր կլինի որոշակի չափով լուծել պրոբացիայի ծառայության ոլորտում ֆինանսական միջոցների և կադրերի անբավարարության, ռեսուրսների ճիշտ տեղաբաշխմանն ու տնտեսմանը վերաբերող հարցերը:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու վերաբերյալ քրեաիրավական դրույթները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին:
Փոփոխություններով և լրացմամբ առաջարկվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումը դիտարկել ոչ միայն շահադիտական դրդումներով կատարելու, այլև անձնական այլ շահագրգռվածության և խմբային շահերի հետ: Բացի այդ, առաջարկվում է խնդրո առարկա հանցակազմի գործողությունը տարածել նաև այն դեպքերի վրա, երբ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործվել է ի շահ երրորդ անձանց:
Նմանատիպ նյութեր
1247 դիտում
18:36 21-10-2015
Քննարկման սեղանին է դրվել «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթները
1420 դիտում
18:00 14-04-2014
Իսակով-Լենինգրադյան ավտոճանապարհի կանաչապատման աշխատանքներում կներգրավվեն բոլոր վարչական շրջանները
1847 դիտում
13:32 16-06-2017
ՀԵՀ կամավորական խմբերը կներգրավվեն «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի քարոզչական աշխատանքներում
Այս բաժնից
733 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
823 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
667 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը