3191 դիտում
15:15 23-02-2017
Գործադիրը հավանություն է տվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին
Գործադիրը հավանություն է տվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին և հաստատել դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Հայեցակարգը, մասնավորապես, անդրադառնում է Ճանապարհային ոստիկանության համակարգում առկա իրավիճակին և խնդիրներին,տվյալ խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին և ակնկալվող արդյունքներին:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է համակարգի բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում, ինչը կնպաստի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը: Այն մշակվել է 2016թ. նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով:
Մասնավորապես՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացման, որոշումների կայացման և վարչական տույժերի կատարման ոլորտում առաջարկվող լուծումները նախատեսվում է իրականացնել 3 ուղղություններով՝ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարույթի իրականացման համակարգ, տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտ, վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու և որոշումներ կայացնելու գրավոր (ձեռագիր) եղանակ:
Մասնավորապես՝ առաջարկվում է հանել (դադարեցնել) տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը: Արդյունքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվարկման և գանձման առավել պարզ և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու՝ Ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու և դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը: Առաջարկվում է նաև մշակել և պիլոտային եղանակով 10 պարեկային ավտոմոբիլներում ներդնել էլեկտրոնային եղանակով վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համակարգ, և հետագայում, կախված պիլոտային ծրագրի իրականացման արդյունքներից, շարունակել կամ դադարեցնել ծրագրի իրականացումը:
Ճանապարհային երթևեկության կազմակերպման ոլորտում առկա խնդիրների լուծման աշխատանքները կիրականացվեն հետևյալ 4 ուղղությամբ՝ Երևան քաղաքում տեղադրված լուսացույցների (հատկապես՝ լրացուցիչ սեկցիա ունեցող) տեսանելիության ապահովում, Երևան քաղաքում չկարգավորվող հետիոտնային անցումների անվտանգության մակարդակի բարձրացում, քաղաքային համայնքների (հատկապես՝ Երևան քաղաքի) և ավտոմոբիլային ճանապարհների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների կազմում և հաստատում, Երևան քաղաքի խաչմերուկներում մուտքային և ելքային հոսքերի ուղիների քանակի հավասարության, ինչպես նաև ձախ շրջադարձն առանձնացված երթևեկելի գոտուց կատարելու միջոցով խցանումների և խաչմերուկներում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ հնարավորինս իրազեկել քաղաքացիներին:
Նմանատիպ նյութեր
1798 դիտում
18:27 14-03-2015
ՀՀ նախագահը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին
2882 դիտում
18:10 15-08-2016
Բակո Սահակյանը հավանություն է տվել ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին
Այս բաժնից
517 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
940 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
835 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը