1334 դիտում
16:26 21-07-2016
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանում փախստականների և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգին:
Փաստաթղթի համաձայն Հայաստանում իմիգրանտների ինտեգրման կարճաժամկետ քաղաքականության առաջնային թիրախ խմբեր են ճանաչվել ապաստան ստացած և փախստական ճանաչված անձինք (այս խմբի ինտեգրումը ներառելու է ժամանակավոր կացարանի ապահովումը, լեզվական և քաղաքացիական կողմնորոշման դասընթացները), ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողները կամ զավակները (այս անձանց անհրաժեշտ կլինի տրամադրել հայոց լեզվի ուսուցման և քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ), ՀՀ քաղաքացու կամ երկրում մշտական կամ հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (այս խումբը ևս նախորդ խմբերին տրամադրվելիք ծառայությունների կարիքն ունի), և այլն:
Իմիգրանտների ընտրված խմբերի ինտեգրման նպատակով ստորև նշված գործողությունների իրականացման համար տարեկան կհատկացվի՝ ա/հայոց լեզվի ուսուցման դասընթացի կազմակերպում՝ 2,4 մլն դրամ, բ/քաղաքացիական կողմնորոշման դասընթացի կազմակերպում՝ 2,25 մլն դրամ, գ/ժամանակավոր կացարանի տրամադրում՝ 13,5 մլն դրամ: Գործադիրը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմինների հետ մշակել և մինչև 2017թ. սեպտեմբերի 1-ը ՀՀ կառավարություն ներկայացնել հայեցակարգի կիրարկմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագիծ:
Նմանատիպ նյութեր
3161 դիտում
15:15 23-02-2017
Գործադիրը հավանություն է տվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին
1726 դիտում
18:27 14-03-2015
ՀՀ նախագահը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին
971 դիտում
16:09 30-04-2015
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը