211652_close_icon

Կառավարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ներկայացված ծրագրերը

views-count1085 դիտում article-date 18:42 21-02-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Կոտայքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները: Կոտայքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին ջերմոցային տնտեսության, կարի արտադրամասի հիմնմանը, բիոմասսայից վառելանյութի (պելետի) և համապատասխան վառարանների, հագուստի, հակակարկտային ցանցերի, կաշվե իրերի արտադրությանը, հանգստի գոտու ստեղծմանը և այլն: Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հետևողականորեն աշխատել ներդրողների հետ՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով:

Նմանատիպ նյութեր