3187 դիտում
18:32 21-02-2017
Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի բոլորդ Հայաստանի Հանրապետությունում զգաք ապահով. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Եվրոպական բիզնես ասոցիացիայի տարեկան ամփոփիչ հանդիպմանը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում ԵՄ անդամ-պետությունների դեսպաններ, ասոցիացիայի անդամ մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
Կառավարության ղեկավարը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է եվրոպական բիզնեսի հետ հարաբերությունների ընդլայնմամբ:
«Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի բոլորդ Հայաստանի Հանրապետությունում զգաք ապահով, կատարեք ներդրումներ, ստեղծեք աշխատատեղեր, վճարեք հարկեր և հարստանաք:
Մենք պատրաստ ենք կամայական հարթակում քննարկել ձեզ հուզող բոլոր խնդիրները, նախաձեռնություններն ու առաջարկությունները»,- ընդգծել է վարչապետը՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բաց քաղաքականություն իրականացնելու և բիզնեսի առջև բաց լինելու համար: Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վերջին շրջանում ընդունել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր որոշումներ, որոնք կնպաստեն ներդրումների ներգրավմանը: Սվիտալսկիի խոսքով՝ Եվրոպական միությունը և բիզնես համայնքը պատրաստ են Հայաստանի հետ հետագա համագործակցության զարգացման ու խորացման:
Նմանատիպ նյութեր
4153 դիտում
17:50 12-03-2017
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր խոշոր ձեռնարկությունները լինեն հաջողակ». Կարեն Կարապետյան
4340 դիտում
19:25 04-05-2017
Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Թավիթյան» հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը Հայաստանում. Կարեն Կարապետյան
Այս բաժնից
895 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
559 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
739 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը