211652_close_icon
views-count2140 դիտում article-date 18:07 21-02-2017

Մայրենիի օրվա առթիվ հայ մտավորականները, լեզվաբանները, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները այցելեցին Օշական. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 21-ին Մայրենիի օրվա առթիվ հայ մտավորականները, լեզվաբանները, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Օշական և ծաղիկներ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Եկեղեցուն կից դպրատանը կայացավ Մայրենիի օրվան նվիրված միջոցառում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը ջերմորեն շնորհավորեց ներկաներին Մայրենիի տոնի առթիվ և հավելեց. «Ոզում եմ դիմել բոլոր ներկաներին, հատկապես երիտասարդներին, աշխարհասփյուռ հայությանը և խնդրել երկյուղածությամբ ու սրբությամբ վերաբերվել լեզվին, պահել, պահպանել, զարգացնել ու տարածել հայերենը»: Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ Արագածոտնի մարզի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը: Հայոց լեզվին նվիրված ասմունքով, երգով, պարային բեմականացումով հանդես եկան Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտները: Այնուհետ միջոցառման մասնակիցները այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան, և ծաղիկներ դրեցին Մ. Մաշտոցի արձանի առջև:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր