211652_close_icon
views-count3684 դիտում article-date 23:05 18-02-2017

Հանդիպում Բոլիվիայի Պատգամավորների պալատի անդամների հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Բոլիվիայի Պատգամավորների պալատի անդամներին: Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից: Հանդիպումների ընթացքում արծարծվել են նաեւ ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր