3797 դիտում
16:51 17-02-2017
«Ես այսօրվա գործող իշխանություններին դեմ եմ». Սեյրան Օհանյան. aravot.am
Այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամները ասուլիս էին հրավիրել եւ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Մարտի 1-ին, ասաց. «Մարտի 1-ի իրադարձությունները մեր հայ հասարակության համար ամենացավալի, ամենաողբերգալի իրադարձություններն են, այդտեղ համապատասխան աշխատանքներ իրականացրել եւ այսօր էլ իրականացնում են ներկայիս իշխանությունները», հայտնում է [url=http://www.aravot.am/2017/02/17/856678/]aravot.am[/url]-ը։
Նա ասաց, որ փաստահավաք խմբի տեղեկատվությունն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ ԶՈՒ -ն ներգրավված չի եղել դրանում. «Եթե մենք գանք իշխանության, պատասխանատու կերպով կտանենք»: Հարցին` Սամվել Բաբայանը չի հերքում, որ աջակցում է դաշինքին, նա ի՞նչ դերակատարում ունի՝ Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ նա մեծ ներդրում ունի Արցախի հարցում, չի կարող անտարբեր լինել, բնականաբար, համակրանք ունի որոշ քաղաքական ուժերի նկատմամբ. «Ակնհայտ է, որ իր համակրանքը ավելի շատ մեր դաշինքի նկատմամբ է»:
Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե իր պաշտոնավարման ժամանակ ի՞նչ խնդիրներ են եղել իշխանությունում` կոռուպցիա եւ այլն: Նա պատասխանեց. «Նախ, ՀՀ նախագահի հետ ես որեւիցե մի խնդիր չունեմ, բացի նրանից, որ մենք ունենք այլ տեսակետներ` պետության կառավարման համակարգը ձեւավորելու եւ կառավարում իրականացնելու հարցում: Այդ տեսակետները ես կարտահայտեմ: Ես բավականին մեծ հարգանք ունեմ այսօրվա կառավարման համակարգում գործող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ, որոնց հետ ունեցել եմ գործընկերային եւ մարդկային հարաբերություններ: Բայց միեւնույն ժամանակ ես տեսել եմ բոլոր այն բացերը, որոնք գոյություն ունեն այսօր կառավարման համակարգում: Դրա համար ես պաշտոնին հրաժեշտ եմ տվել հանգիստ, որեւիցե մի գայթակղություն չի եղել»։
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/02/17/856678/]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3359 դիտում
19:41 13-08-2022
Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
706 դիտում
20:44 18-05-2024
Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
772 դիտում
19:59 18-05-2024
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
736 դիտում
19:31 18-05-2024
Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին