4778 դիտում
17:45 25-01-2018
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բուք է, Մեղրիի լեռնանցքում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան և Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-27-ը շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին առկա է բուք:
[b]Մեղրիի լեռնանցքում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան և Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար:
Հունվարի 25-ին, ժամը 09:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 111 բեռնատար ավտոմեքենա: