211652_close_icon

Տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի բացումը

views-count4104 դիտում article-date 19:10 14-02-2017
Փետրվարի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի՝ Հարո Ստեփանյան-ֆեստի բացումը։ Համերգային ծրագրում կհնչեն Հարո Ստեփանյանի, Արթուր Ահարոնյանի, Գրիգոր Հախինյանի, Մարտին Վարդազարյանի ստեղծագործությունները, այդ թվում կկայանան համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենան մենակատարներ Ջուլիետա Ալեքսանյանը (սոպրանո), Կարինե Հովհաննիսյանը (քանոն)։ Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան։ Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր