3372 դիտում
10:17 14-02-2017
ՀՀ կառավարությունը պետբյուջեից խոշոր գումարներ է հատկացնում Արամ Հարությունյանին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը շարունակում է պետբյուջեից խոշոր գումարներ հատկացնել բնապահպանության նախկին նախարար և Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի «Հանարդնախագիծ» ընկերությանը. այս անգամ հատկացվել է 20 մլն 722 հազար դրամ։
Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունն անցած ամիս ընկերության հետ պայմանագիր է կնքել, որ 400 քմ տարածքի համար վճարելու է 20 մլն 722 հազար դրամ։
Հանրապետության հրապարակի հարևանությամբ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող այդ տարածքը զբաղեցնում է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխողների նախարարությունը, որի ղեկավար կազմը նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ նստում է կառավարության կենտրոնական մասնաշենքում վարչապետի հետ միասին։
Ա. Հարությունյանը կարողացել է այդ խիստ եկամտաբեր շենքը ձեռք բերել ավելի քան 10 տարի առաջ, երբ քաղաքաշինության նախարարն էր»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3710 դիտում
09:10 20-08-2016
Պետբյուջեից տարեկան 127 մլն դրամ է վճարվում Արամ Հարությունյանին. «Հայկական ժամանակ»
1750 դիտում
12:19 24-08-2022
ՊԵԿ-ը բացահայտել է պետբյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մեխանիզմ
Այս բաժնից
1723 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1495 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»