Տրնդեզին ընդառաջ՝ Էջմիածնի քաղաքապետը հետևում է, թե ինչպես են նորապսակները թռնում կրակի վրայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ այս տարի եւս Տրնդեզի գեղեցիկ միջոցառում անցկացվեց քաղաքի Կոմիտասի անվան Մշակույթի պալատի մոտ:
Ավանդական բոլոր արարողակարգերի պահպանմամբ Էջմիածնի նորապսակ զույգերի եւ քառասնօրյա մանկան համար վառվեցին կրակները:
Նորապսակները քաղաքապետից ոսկյա մատանիներ, իսկ մանուկը՝ ոսկյա խաչ նվեր ստացան: Միջոցառումն ուղեկցվեց Հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորի օրհնությամբ եւ քաղաքապետարանի մշակութային խմբերի ներկայացրած բեմականացմամբ ու համերգային ծրագրով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի