Բանկերը գյուղացիներին հորդորում-համոզում են՝ վարկեր վերցնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ՀՀ որոշ մարզերում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առևտրային բանկերի վարկային գործակալները կա՛մ այցերի, կամ հեռախոսազանգերի տեսքով գյուղացիներին հորդորում և «համոզում» են, որպեսզի վարկեր վերցնեն։
Սակայն գյուղացիների մեծ մասը չի կարող օգտվել բանկերի առաջարկներից, քանի որ վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով նրանք հայտնվել են սև ցուցակում։
Ի դեպ, գյուղացիներին վարկեր վերցնելու գործընթացում իրենց մեծ ներդրումն ունեն նաև գյուղապետերը, որոնք ընկած տնետուն բնակիչներին համոզում են օգտվել բանկերի «ձեռնբացությունից»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]