Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է
Փետրվարի 9-ին՝ Վահան Տերյանի ծննդյան օրը, ժամը 14.30, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում (Աբովյան 52 ա, ԵՊՀ 8-րդ մասնաշենք) տեղի կունենա Գ. Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքի շնորհանդեսը:
1915 թվականի դեկտեմբերին Վահան Տերյանն այցելել է Երևան և Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցի սաներին հանձնարարել է նկարագրել Հայոց ցեղասպանությունը: Բացի նրանից, որ երեխաների ձեռագրերը բացառիկ փաստաթղթեր են, որոնք պատմագիտական շատ կարևոր նյութ են պարունակում, նրանք հսկայական ազդեցություն են թողել Վահան Տերյանի հետագա կյանքի և ստեղծագործության վրա: