211652_close_icon
views-count1618 դիտում article-date 20:42 08-02-2017

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահը

Փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել են քառօրյա նիստերի աշխատանքին, ապա մասնակցել «Բաց դասի», որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպումն անցել է հիմնականում հարցուպատասխանի ձեւաչափով: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին, որոնց նա սիրով պատասխանել է: Հարցերը հիմնականում վերաբերել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, խորհրդարանական կառավարման մոդելի առավելություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ՀՀ արտաքին պարտքի մարման հեռանկարին: «Բաց դասի» ավարտին խորհրդարան այցելած հյուրերը նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ: [b]ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր