6075 դիտում
15:08 08-02-2017
ԼՂՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի հերթական ցնդաբանության ու միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձի մասին
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հերթական ցնդաբանությամբ՝ տեղեկատվություն տարածելով, թե իբր երեկ 16:55-ից սկսած ղարաբաղյան կողմը, օգտագործելով հրանոթներ և տարբեր տրամաչափի ականանետեր, արկակոծել է իրենց առաջնային դիրքերը, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու մեկ այլ ուղղությամբ ձեռնարկի դիվերսիոն ներթափանցման փորձ:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշյալը կատարյալ ապատեղեկատվություն է և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձ: Ուղղակի նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ կերպ արդարացնել երեկ առաջնագծում իր իսկ իրականացրած սադրիչ գործողությունները: Այս մասին նշված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
1360 դիտում
13:21 21-08-2024
Բաքուն COP 29-ը օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը. Արցախի ԱԺ
36219 դիտում
20:22 24-05-2018
Սա իմ անվան հետ կապված հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձն է. Միհրան Պողոսյանը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
2137 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան