2017 թ-ի հունվար ամսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 22,9 տոկոսով
2017 թվականի հունվար ամսին` 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 22,9 տոկոս աճ, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարությունը։
2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը կազմել է 168 741 մարդ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին բեռնափոխադրումը կազմել է 965 տոննա ապրանք, որը 36,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը 103,8 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար ամսին 24,2 տոկոսով աճել է 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած: