Մեկնարկել է Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի իրականացմամբ՝ մեկնարկել է Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնը:
Վաղը՝ փետրվարի 7-ին, ժամը 12.00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կմեկնարկի և մինչև փետրվարի 11-ը կշարունակվի երիտասարդ նկարիչների գեղանկարչական աշխատանքների մրցույթը:
Սիրո թեմատիկայով կազմակերպված մրցույթի համար սահմանվել է 3 մրցանակ.
1. 150.000 դրամ
2. 100.000 դրամ
3. 50.000 դրամ
Արդյունքները կամփոփվեն փետրվարի 11-ին, Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը:
[b]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ[/b]