15790 դիտում
22:34 04-02-2017
Ադրբեջանական բանակի գերեվարված զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն կալանավորվեց երկու ամիս ժամկետով․ ԼՂՀ դատական դեպարտամենտ
Այսօր՝ փետրվարի 4-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ստացել է նախաքննության մարմնի միջնորդությունը՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով և 350-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Միջնորդությունը քննարկվել է դռնփակ դատական նիստում՝ մեղադրյալի, նրա պաշտպանի և թարգմանչի մասնակցությամբ:
Դատարանի որոշմամբ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանավորում երկու ամիս ժամկետով:
ԼՂՀ դատական դեպարտամենտ
Նմանատիպ նյութեր
3606 դիտում
19:29 23-01-2014
Ադրբեջանական բանակի կապիտան Էլնուր Ջաֆարովը հայկական կողմի կրակոցից չի զոհվել
29358 դիտում
18:27 03-02-2017
ԼՂՀ ԱԱԾ-ն հրապարակել է ադրբեջանական բանակի գերեվարված զինծառայողի տեսագրությունը. դիվերսանտը ձերբակալվել է
3442 դիտում
15:47 27-07-2017
Դատարաններում զննող սարքերի տեղակայման հարցը մոտ ապագայում լուծել հնարավոր չէ. Դատական դեպարտամենտ
Այս բաժնից
2314 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
754 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
700 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի