211652_close_icon
views-count29358 դիտում article-date 18:27 03-02-2017

ԼՂՀ ԱԱԾ-ն հրապարակել է ադրբեջանական բանակի գերեվարված զինծառայողի տեսագրությունը. դիվերսանտը ձերբակալվել է

Ադրբեջանցի դիվերսանտը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից: Ըստ ԼՂՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել են դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել է Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից: Նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել եւ ԼՂՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ԼՂՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 157 մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն: Է. Հուսեյնզադեի կողմից դիվերսիայի փորձ կատարելու եւ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ Քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով եւ 350-րդ հոդվածի 1-ին մասով: Է. Հուսեյնզադեն ձերբակալված է: Տարվում է քննություն: Հաշվի առնելով հանցագործության հանրային հնչեղությունը, ինչպես նաեւ Է. Հուսեյնզադեի հարազատների` լրատվամիջոցներով արտահայտված անհանսգտությունը` կից ներկայացվում է Է. Հուսեյնզադեին պատկերող տեսագրությունը; Մանրամասները` տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր