Դոնալդ Թրամփի ու Պյոտոր Պորոշենկոյի միջև տեղի կունենա հեռախոսազրույց
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվական գործակալություններն ու պարբերականները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ։
Այս մասին տեղեկացնում են Սպիտակ տան մամլո ծառայությունները։
Նշվում է, որ պարզ չէ, թե հեռախոսազրույցի ժամանակ ինչ թեմաներից է զրույց լինելու, սակայն տրամաբանորեն հասկանալի է, որ խոսվելու է հունվարի 30-ին Դոնբասի շրջանում Ուկրաինայի ԶՈւ և Դոնեցկի զինված կազմավորումների միջև վերսկսված ակտիվ ռազմական գործողությունների մասին, ինչի արդյունքում եղան զոհեր և վիրավորներ։