963 դիտում
15:51 04-04-2019
ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ Պյոտոր Տոլստոյն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահի տեղակալ Պյոտոր Տոլստոյին։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի գրասենյակից, Վահե Էնֆիաջյանը Պյոտոր Տոլստոյին է փոխանցել մեր երկիր այցելելու` Գագիկ Ծառուկյանի պաշտոնական հրավերը, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպում-քննարկում` օրակարգում ունենալով հայ-ռուսական հարաբերություններին և միջխորհրդարանական դիվանագիտությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։
Պետդումայի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել և սիրով ընդունել Գագիկ Ծառուկյանի` Հայաստան այցելելու հրավերը։
Զրուցակիցները կարևորել են բարեկամ ժողովուրդների բազմադարյա ավանդույթների շարունակականության անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ տարվող երկկողմ աշխատանքները։
Վահե Էնֆիաջյանն իր խոսքում առանձնացրել է հարաբերությունների հետագա ամրապնդման գործում խորհրդարանական դիվանագիտության անհրաժեշտությունն ու բազմավեկտոր նախաձեռնությունների իրագործումը։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր ռուս գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի ժամանակակից թաղամասի և ռուսական թեքումով մասնագիտացված դպրոցի մեկնարկած աշխատանքները, ներկայացրել էսքիզներն ու այն վերջնական տեսքը, որը կունենա միջազգային չափորոշիչներով կառուցվող թաղամասն ու հարակից դպրոցը։
Նմանատիպ նյութեր
619 դիտում
22:40 14-03-2024
Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
989 դիտում
13:52 23-03-2015
Քուվեյթի վարչապետն ընդունել է ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելելու հրավերը
9895 դիտում
11:25 10-09-2018
Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերը
Այս բաժնից
550 դիտում
15:31 04-05-2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
802 դիտում
14:52 04-05-2024
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան