211652_close_icon
views-count4438 դիտում article-date 10:53 04-02-2017

Շինարարությունն անցած տարի նվազել է 10.8%-ով. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Շինարարության ոլորտի անկումն արդեն այնքան սովորական է դարձել, որ այդ մասին արդեն գրեթե չենք էլ խոսում։ Տնտեսության երբեմնի շարժիչ ուժը 2009 թվականից ի վեր սկսեց գահավիժել, և այդ պրոցեսը շարունակվում է նաև այժմ։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականին իրականացված շինարարության ծավալը կազմել է 397.6 մլրդ դրամ, որը 2015 թվականի ցուցանիշից փոքր է 10.8%-ով։ 2009 թվականից ի վեր՜ շինարարությունը միայն 2 անգամ անկում չի գրանցել՝ 2012 թվականին այն աճել է 0.2%-ով, և 2015 թվականին՛ 0.3%-ով։ Իսկ ընթացիկ գներով վերցրած՜ 2016 թվականի ընթացքում իրականացված շինարարության ծավալից ավելի քիչ ծավալ գրանցվել է միայն 12 տարի առաջ՝ 2004 թվականին։ Իսկ եթե համեմատում ենք շահագործման հանձնված շենքերի մակերեսը, ապա անկումն ավելի խորն է՝ մոտ 20%։ Ամենից շատ՝ 66.9%-ով, նվազել է պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը։ 2016-ին իրականացվել է 38.4 մլրդ դրամի պետական շինարարություն։ Համայնքների միջոցներով իրականացված շինարարությունը նվազել է 3.8%-ով։ Շինարարության ընդհանուր ծավալի 46.8%-ը (շուրջ 186 մլրդ դրամ) իրականացվել է կազմակերպությունների միջոցների հաշվին։ Նախորդ տարվա համեմատ կազմակերպությունների շինարարությունը նվազել է 18.6%-ով։ Բնակչության միջոցներով իրականացված շինարարությունը 2016 թվականի համեմատ նվազել է 11.6%-ով և կազմել շուրջ 100 մլրդ դրամ, որն ընդհանուրի մեկ քառորդն է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր