Աշխարհի ամենատարօրինակ ու էքստրեմալ պայմաններում գտնվող ճանապարհները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արքայական ճանապարհը, որ կառուցել է Պարսից Աքեմենյան թագավոր Դարեհ I-ը, տարանցիկ մայրուղի է եղել Առաջավոր Ասիայում։ Անցել է Էլամի, Մարաստանի,Հայաստանի, Կիլիկիայի, Կապադովկիայի,Փռյուգիայի և Լիդիայի վրայով։
Էլամի Շոշ քաղաքից մինչև Լիդիայի Մարդես քաղաքն ունեցել է 456 փարսախ, շուրջ 2500 կմ երկարություն։
Արքայական ճանապարհի յուրաքանչյուր 25-30 կմ վրա տեղավորվել են պետական գործակալների, առևտրականների անվտանգ երթևեկությունն ապահովող կայաններ։
Ըստ Հերոդոտոսի, Հայաստանի հարավ-արևմտյան սահմանից՝ Եփրատ գետից, մինչև Մարաստանի Մատիենե մարզը կամ Հայաստանի հարավ-արևելյան սահմանը ունեցել է մոտ 310 կմ երկարություն և 15 կայան։