slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Երբ նայում ենք մեր թունելներին, տպավորություն է, թե էքստրեմալ սպորտաձևի ենք մասնակցում, իսկ ճանապարհները էքստրիմ են հիշեցնում. Նաիրա Զոհրաբյան
211652_close_icon

Երբ նայում ենք մեր թունելներին, տպավորություն է, թե էքստրեմալ սպորտաձևի ենք մասնակցում, իսկ ճանապարհները էքստրիմ են հիշեցնում. Նաիրա Զոհրաբյան

views-count2476 դիտում article-date 19:42 14-06-2016
Խորհրդարանում ՀՀ նախագահի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» Ֆինանսական պայմանագրի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Հայաստանի ճանապարհները, չնայած դրանց բարեկարգման համար տրամադրված վարկերին, էքստրիմ են հիշեցնում: Հիշեցնենք, որ Եվրոպական ներդրումային բանկից տրանսպորտի ոլորտի համար նախատեսված է 51 միլիոն եվրոյի փոխառություն: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը միակը չէ, ով անհանգստացած է վարկերի անարդյունավետ ծախսման համար:  «Ես հատուկ կամ բացառիկ մարդ չեմ, որը մտահոգություն ունի վարկերի արդյունավետության հետ կապված: Հիշենք, նույն «Հյուսիս-հարավ»-ի հետ կապված Վերահսկիչ պալատի հայտնաբերած լրջագույն մտահոգությունները»,-ասաց պատգամավորը:    

Նմանատիպ նյութեր